Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

13-րդը կպարզվի ապրիլի 13-ին, հայտնի կդառնա 14-ին

13-րդը կպարզվի ապրիլի 13-ին, հայտնի կդառնա 14-ին
10.04.2014 | 23:11

Հակառակ սպասումների, որ ապրիլի 10-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում կորոշվի, թե ով է լինելու նոր վարչապետը, ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց օգտվել իր սահմանադրական իրավունքից՝ 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա տասնօրյա ժամկետում՝ ապրիլի 14-ին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է, որ երկուշաբթի օրը լինելու է նիստ, որի ժամանակ կորոշվի, թե ով է լինելու նոր վարչապետը: Նա պարզաբանել է, որ առայժմ ՀՀ նախագահը՝ Սահմանադրության համաձայն, քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անցկացնում: Այսօրվա ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ անդամներին ներկայացրել է այդ քննարկումների ընթացքը: ՀՀԿ խոսակը ասել է, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրենց տեսակետները: Մինչև երկուշաբթի ևս մեկ անգամ երեք կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ կլինեն, և երկուշաբթի երեկոյան կկայացվի վերջնական որոշում: Առայժմ հստակ չէ նաև ապագա կառավարությունը կոալիցիոն կլինի, թե ոչ: Գործադիր մարմնի նիստին մասնակցել է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ